«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն ժամանել է Միլան, որտեղ բանակցություններ է վարել իտալական թոփ-ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ժորժինյոն մտադիր է այս ամառ հեռանալ «Չելսիից»։ Սակայն դեռևս անհասկանալի է, թե որ ակումբի հետ է բանակցում ֆուտբոլիստը՝ «Ինտերի», թե «Միլանի»։
Ժորժինյոյի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023-ի ամռանը։