«Բավարիայի» նորեկ Սադիո Մանեն հիշել է ակումբի վերջին անհաջողությունը Չեմպիոնների լիգայում:
Հիշեցնենք, որ ապրիլին մյունխենցիները քառորդ եզրափակիչ փուլում անսպասելիորեն զիջեցին իսպանական «Վիլյառեալին» ընդհանուր 1։2 հաշվով։
«Իհարկե դիտել եմ այդ հանդիպումները։ «Բավարիան» ամեն ինչ փորձեց, բայց չկարողացավ հասնել ցանկալի արդյունքի:
Ես գիտեմ այդ զգացողությունը, դա ինձ հետ պատահեց «Լիվերպուլի» կազմում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղերում [2020 թվականին]: Խոստանում եմ երկրպագուներին, որ հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ այլ կերպ է լինելու»,- Sport Bild-ին տված հարցազրույցում ասել է սենեգալցի աստղը։
Մանեն 32 միլիոն եվրոյի դիմաց «Լիվերպուլից» է տեղափոխվել «Բավարիա»:
























































