Դորտմունդի «Բորուսիան» գին է սահմանել կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի համար։
Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, հաջորդ ամառ գերմանական ակումբը կիսապաշտպանի համար կպահանջի 120 մլն եվրո։ «Բորուսիան» չի գնա բանակցությունների այն գնորդների հետ, որոն ք ավելի ցածր գումար առաջարկեն։
Անգլիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը», սակայն «Բորուսիան» ոչ մի պաշտոնական տրանսֆերային առաջարկ չի ստացել։
Դորտմունդի «Բորուսիան» 2020 թվականին 25 միլիոն եվրոյով Բելինգհեմին գնեց «Բիրմինգհեմից»։ Հաղորդվում էր, որ հաջորդ ամառ Մադրիդի «Ռեալը» խաղացողի համար կառաջարկի 90 միլիոն եվրո։
Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: