Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի ուզում «Բարսելոնայից» տեղափոխվել ՄՅՈՒ։
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ ֆուտբոլիստը մտադիր է մնալ կատալոնական ակումբում ու հրաժարվում է Անգլիա տեղափոխությունից։ Նա այս մասին հայտնել է նաև երկու ակումբների ներկայացուցիչներին։
Նշվում է, որ Դե Յոնգին դուր չի գալիս, որ բոլորը պնդում են, որ նա հեռանա «Բարսելոնայից»։
Կատալոնական ակումբի համար, սակայն այս տրանսֆերն անհրաժեշտություն է, քանի որ մի քանի տրանսֆեր կախված է դրանից։ Բացի դրանից, ըստ պայմանագրի՝ 4-րդ տարում նրա աշխատավարձը պետք է զգալի բարձրանա, իսկ ակումբը նման ծախսեր թույլ տալ չի կարող։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբները պայմանավորվել են տրանսֆերի գումարի շուրջ՝ 80 մլն եվրո։