«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան ցանկանում է լոնդոնյան ակումբում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։
«Հույս ունեմ, որ Նեյմարը կմիանա մեր ակումբին։ Հնարավոր տրանսֆերը շատ կուժեղացնի մեզ։ Բոլորը տեղյակ են, թե ինչի է ընդունակ Նեյմարը։ Առայժմ հստակ տեղեկություն չունեմ, սակայն հույս ունեմ, որ Նեյմարի տեղափոխությունը տեղի կունենա»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Jornal do Commercio-ն։
Վերջերս միջազգային մի շարք լրատվականներ հայտնել էին, որ բրազիլացի հարձակվողը կարող է ամռանը փոխել ակումբային գրանցումը։ Հնարավոր տարբերակներից մեկը վերջինիս՝ «Բարսելոնա» վերադարձն էր, սակայն խոսակցությունները լուրջ ընթացք չստացան։
























































