«Լիդսի» վինգեր Ռաֆինյան տեղափոխվում է թոփ ակումբ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Չելսին» համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Լիդսի» հետ։ Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիները տրանսֆերի դիմաց «Լիդսին» կվճարեն 60-65 միլիոն եվրո։
Ըստ աղբյուրի՝ բանակցությունները վերջնական փուլում են, և այժմ ֆուտբոլիստը հստակեցնում է անձնական պայմանագրի կետերը։ 25-ամյա Ռաֆինյան, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո, նախորդ մրցաշրջանում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































