Պատրիկ Կլյուվերտը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին։
«Նա տպավորիչ հատկանիշներ ունեցող շատ լավ խաղացող է։ Բայց արդեն 34 տարեկան է։ Պետք է շատ լավ մտածել տարիքի մասին»,- ասել է «Բարսելոնայի» նախկին հարձակվողը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է մինչև 50 մլն եվրո վճարել Լևանդովսկու համար։ «Բավարիան» պահանջում է ոչ քիչ, քան 60 մլն եվրո։
























































