«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Ըստ աղբյուրի՝ «ազնվականները» պատրաստ են Ստերլինգի տրանսֆերի դիմաց վճարել 50 միլիոն ֆունտ ստերլինգ։
Անգլիացու գործող պայմանագրի ժամկետը «քաղաքաբնակների» հետ լրանում է 2023 թվականի ամռանը։ Հաղորդվում է, որ «Չելսիի» ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև «Մանչեսթեր Սիթիի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ալեքսանդր Զինչենկոն։
























































