«Քարդիֆ Սիթիի» սեփականատեր Վինսենտ Թանը հաստատել է, որ ակումբը փորձել է պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին վինգեր Գարեթ Բեյլի հետ։
«Շատ էինք ուզում գնել Գարեթին, նա մեզ համար մեծ ուժեղացում կլիներ։
Կարծում եմ՝ «Լոս Անջելեսի» առաջարկը չափազանց գրավիչ էր մերժելու համար։ Բայց սկզբում նա ուզում էր տեղափոխվել մեր թիմ, հարցը փողի մեջ չէր»,- Թանի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք, որ երեկ «Լոս Անջելեսը» հայտարարեց Գարեթ Բեյլի հետ պայմանագիր կնքելու մասին։
























































