Լոս Անջելեսում 2028 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նոր 4 հավանական տարբերանշաններ։
Դրանցից երկուսը նվիրված են առաջիկա Օլիմպիական և պարալիմպիկ մրցումներին։ Անիմացիոն տարբերանշաններից յուրաքանչյուրի վրա A տառը պատրաստված է տարբեր գույներով:
«Լոս Անջելես 2028-ի այս նոր տարբերանշանները խորհրդանշում են մեր տարբերությունների անսահման հնարավորություններն ու արժեքը»,- նշել է կազմկոմիտեն։
Հեղինակների մտահղացմամբ՝ առանձին խորհրդանշանները նշանակում են՝ «երիտասարդության էներգիա», «վճռականություն», «մարզական տրամադրություն» և «սահմանների հաղթահարում»։