ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի Մաուրիսիո Պոչետինոյին և նրա մարզական շտաբին՝ պայմանագրի վաղաժամ խզման համար։
Փոխհատուցման վճարի ընդհանուր չափը կազմում է 15 միլիոն եվրո, որի կրճատմանը Պոչետինոն տվել իր համաձայնությունը։
Նշվում է, որ Պոչետինոյի հեռանալու մասին կհայտարարվի մոտ օրերս։
Պոչետինոն ՊՍԺ-Ն գլխավորում էր 2021 թվականի հունվարի 2-ից, որտեղ նրա գլխավորությամբ առաջին հաջողությունը Ֆրանսիայի Սուպերգավաթի նվաճումն էր։
Մինչ ՊՍԺ-ն գլխավորելը, մասնագետն աշխատել էր «Տոտենհեմում» ։