ՊՍԺ-ն ցանկացել է այս ամառ ձեռք բերել Սադիո Մանեին։ Այս մասին պատմել է խաղացողի խորհրական Բակարի Սիսեն։
«Այո, ՊՍԺ-ն իսկապես «գրոհել էր» Սադիոյի վրա։ Լեոնարդոն մի քանի անգամ շփվել էր գերմանացի գործակալի հետ, նրանք տեսնվել են, քննարկել Սադիոյի՝ ՊՍԺ տեղափոխության բոլոր նրբությունները, բայց դրանով ամեն ինչ ավարտվել է։
Բոլորը գիտեին, որ Լեոնարդոյի տակ աթոռը ճոճվում է, ստիպված էինք սպասել»,- Սիսեի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Արդյունքում Մանեն «Լիվերպուլից» տեղափոխվեց «Բավարիա»։