Այսօր «Կոլորադոն» նվաճեց Սթենլիի գավաթը՝ հաղթանակ տանելով «Տամպայի» նկատմամբ։
Հաղթող թիմի հոկեյիստները վնասել են գավաթը։ Դա երևում է նույնիսկ թիմային լուսանկարից առաջ։ Հարձակվող Նիկոլաս Օբե-Կուբելը գավաթով սահել է դեպի իր թիմը, բայց ընկել սառույցի վրա և վնասել գավաթը։
Հետագա բոլոր լուսանկարներում և տեսանյութերում գավաթի վրա նկատվում է վնասված հատվածը։
«Կոլորադոն» հաղթեց սերիան 4-2 հաշվով և երրորդ անգամ նվաճեց Սթենլիի գավաթը։ Նախկինում թիմը նվաճել էր հեղինակավոր գավաթը 1995/96 և 2000/01 մրցաշրջաններում։ Այս մրցաշարում հաղթանակների քանակով ռեկորդակիրը «Մոնրեալն» է՝ 24 հաղթանակ։