Հազվագյուտ Panini Flawless Triple Logoman 2020/21 թ․թ․ կոլեկցիոն քարտը, որում ներկայացված է NBA-ի աստղ Լեբրոն Ջեյմսը, Goldin աճուրդում վաճառվել է 2,4 միլիոն դոլարով, հայտնում է Goldin-ի մամուլի ծառայությունը։
Սա ռեկորդային գումար է մեկ տարվա ընթացքում թողարկված և վաճառված քարտի համար։
Logoman քարտերը բաղկացած են լոգոներից, որոնք կտրված են բասկետբոլի մարզաշապիկներից: Panini Flawless շարքը վաճառվում է տասը քարտով տուփերով: Լեբրոն Ջեյմսի վաճառված քարտի վրա առկա են բոլոր երեք թիմերի՝ Քլիվլենդի, Մայամիի և Լոս Անջելեսի մարզաշապիկները, որոնցում խաղացել է բասկետբոլիստը։
2021 թվականի ապրիլին Լեբրոն Ջեյմսի ինքնագրով քարտը վաճառվեց PWCC Marketplace-ում։ Քարտը վաճառվել է ռեկորդային 5,2 միլիոն դոլարով:
Լեբրոն Ջեյմսը պատմության լավագույն բասկետբոլիստներից մեկն է։ Forbes-ի վարկածով նա ամենաբարձր վարձատրվող մարզիկներից է։ Նախորդ տարի նա վաստակել է 121,2 մլն դոլար։