Բրիտանացի հայտնի երգիչ Էդ Շիրանը Եվրոպայի 2022 թվականի առաջնության նախօրեին կաջակցի Անգլիայի կանանց հավաքականին։
Ուեմբլի մարզադաշտում իր համերգի ժամանակ կատարողը բեմ է բարձրացել Անգլիայի կանանց հավաքականի մարզաշապիկով՝ 22 համարով և իր ազգանունով։

Շիրանը պարբերաբար բեմ է դուրս գալիս սպորտային հագուստով։ Օրինակ՝ այս տարվա մայիսին Քարդիֆում կայացած համերգի ժամանակ նա ելույթ է ունեցել Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մարզաշապիկով։
Կանանց Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հուլիսի 6-ից 31-ը Անգլիայում։ Բրիտանացիները խմբային փուլում կխաղան Ավստրիայի, Նորվեգիայի և Հյուսիսային Իռլանդիայի հետ։
























































