Հայտնի է դարձել, թե որքան կվաստակի Գերմանիայում «Բավարիայի» նորեկ Սադիո Մանեն։
Ըստ Bild-ի՝ հարձակվողը տարեկան 20 միլիոն եվրո կստանա՝ առանց հարկերի: Այս ցուցանիշով ֆուտբոլիստը դարձել է մյունխենյան թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։
Մանեի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին «Բավարիան» պաշտոնապես հայտարարեց Մանեին «Լիվերպուլից» ձեռք բերելու մասին։
























































