Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչներն իսկապես կապ են հաստատել Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հասան Սալիհամիջիչը զրուցել է միջնորդի հետ։ Սակայն նա հստակ ասել է, որ «Բավարիան» չի հրավիրի Կրիշտիանու Ռոնալդուին՝ փոխարինելու Ռոբերտ Լևանդովսկուն։
Պատճառը՝ պորտուգալացու տարիքն է։ «Բավարիան» հարգում է Կրիշտիանուին, բայց, ըստ Սալիհամիջիչի, նա չի միանա նրանց։
Նախորդ մրցաշրջանում 37-ամյա Ռոնալդուն անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































