Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոլումբիայի Էլ Էսպինալ քաղաքում՝ ցլամարտի ժամանակ։
Ինչպես հայտնում է The Independent-ը, մարզադաշտի տրիբունաներից մեկը, որտեղ անցկացվում էր ցլամարտը, փլուզվել է դրա վրա գտնվող հանդիսականների հետ միասին։ Նախնական տվյալներով՝ ողբերգությունը չորս մարդու կյանք է խլել։ Եվս 500 մարդ վիրավորվել է։