«Սևիլիան» համաձայնել է պաշտպան Ժյուլ Կունդեին բաց թողնել «Չելսի»: Այդ մասին գրում է իսպանական մամուլը։
«Սևիլիան» պատրաստ է Կունդեին վաճառել 56 միլիոն ֆունտով։ «Չելսին» մինչև հուլիսի 5-ը պետք է որոշում կայացնի կենտրոնական պաշտպանի տրանսֆերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, որ Կունդեն արդեն համաձայնեցրել է աշխատանքային պայմանագիրը «Չելսիի» հետ։ Ֆուտբոլիստը պետք է պայմանագիր կնքի, որը նախատեսված է հինգ տարվա համար։
























































