Մեկնարկում է կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
«Հունիսի 27-ին ժամը 14։00 ից, Դինամո մարզահամալիրում կմեկնարկի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցի մոտ 220 բռնցքամարտիկ։ Տղաների պայքարում մեդալներ կխաղարկվեն 16, իսկ աղջիկների մրցակցությունում 4 քաշային կարգերում։ Հայաստանի առաջնությունը ընտրական է լինելու պատանի բռնցքամարտիկների համար։ Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,-ասված է հայտարարությունում։