Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինը պատմել է՝ ինչպես է խափանվել իր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալից» «Արսենալ»։
«Մինչև «Նապոլի» տեղափոխությունը իմ ծառայություններով հետաքրքրված էին լոնդոնցիները։ Բավականին լուրջ և կոնկրետ բանակցություններ էին ընթանում։ Հետագայում նրանք ասացին, որ գումարը չի բավականացնում, որից հետո 80 միլիոն եվրո վճարեցին Օզիլի տրանսֆերի համար։
Ես առանց ժամանակ կորցնելու մեկնեցի Նեապոլ։ Ընդամենը երկու օր էր անցել, երբ հայտարարեցին Օզիլին ձեռք բերելու մասին։ Շատ զարմացած էի»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
Իգուաինը ներկայումս հանդես է գալիս MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամի» ակումբի կազմում։