Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է Արման Ծառուկյանի և Մատեուշ Գամրոտի մենամարտի մասին։
«Հիանալի մենամարտ էր։ Ցանկանում եմ այդպիսի ևս հինգ ռաունդ տեսնել։ Շատ լավ աշխատանք էր»,- այս մասին Խաբիբը գրել է իր twitter-ի էջում։
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում կայացած երեկոյի ընթացքում մրցավարները հաղթանակը միաձայն շնորհել էին Լեհաստանի ներկայացուցչին, սակայն մարտից հետո Արմանն իր դժգոհությունն էր հայտնել՝ նշելով, որ ինքը լավ մենամարտ է անցկացրել։