«Տոտենհեմը» շարունակում է բավականին ակտիվ տրանսֆերային քաղաքականություն վարել։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, լոնդոնցիների ղեկավարները պատրաստ են ևս 100 միլիոն եվրո տրամադրել՝ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ձեռքբերումներ կատարելու համար։
Ըստ աղբյուրի՝ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն և սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին այս պահին աշխատում են մի քանի հնարավոր նորեկների գործարքներն իրականացնելու վրա։
Կոնտեն ցանկանում է ձեռք բերել երկու պաշտպան։ Այս պահին թեկնածուների աանունները չեն նշվում։