«Հոֆենհայմի» կիսապաշտպան Ֆլորիան Գրիլիչը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է TuttoMercatoWeb-ը։
26-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ռոման»: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը, ուստի հռոմեացիները նրան կարող են ձեռք բերել անվճար։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը Բունդեսլիգայում 18 խաղ է անցկացրել: