«Արսենալը» համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի հետ։ Այդ մասին գրում է բրիտանական մամուլը։
Ժեզուսի պայմանագիրը նախատեսված է հինգ տարով։ Նրա տրանսֆերից «Սիթին» ընդհանուր առմամբ կվաստակի 55 մլն ֆունտ:
Բրազիլացու՝ մանչեսթերյան թիմից հեռանալու գլխավոր պատճառներից մեկը Էրլինգ Հոլանդի տրանսֆերն է, քանի որ նա կանոնավոր խաղային պրակտիկա չի ստանա թիմում։