«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը, որը կասկածվում է բռնաբարության մեջ, կշարունակի գրավի դիմաց մնալ ազատության մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հունիսի 24-ին դատարանը երկարաձգել է 20-ամյա ֆուտբոլիստի՝ ազատության մեջ մնալու ժամկետը։ Մանչեսթերի ոստիկանությունը նշել է, որ գործի մասին նոր հաղորդագրություններ չեն լինի այնքան ժամանակ քանի դեռ խաղացողին մեղադրանք չներկայացվի կամ նա ազատ չարձակվի։
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը ձերբակալվել էր հունվարին՝ իր ընկերուհու՝ Հարիետ Ռոբսոնի մեղադրանքներից հետո, որը հրապարակել էր ծեծի լուսանկարներ և տեղադրել իրեն ստիպելով սեքսով զբաղվելու ձայնագրություններ։ Գրինվուդը կալանքի տակ է եղել 3 օր։
Դրանից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Գրինվուդին հեռացրել էր հանդիպումներից և մարզումներից՝ նրա դեմ մեղադրանքների պատճառով: Nike-ը` որը, հովանավորում էր մարզիկին, դադարել է աշխատել նրա հետ։