«Բավարիայի» խաղացողները դժգոհ են հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ ամռանը ակումբից հեռանալու ցանկությունից։
Ինչպես տեղեկացնում է Bayern&Germany-ն՝ լեհ ֆուտբոլիստի հրապարակավ արած հայտարարություններն այնքան էլ լավ չեն ընդունվել թիմի կողմից։ Նշվում է, որ կոլեկտիվում կասկածներ կան՝ արդյոք կկարողանան առաջվա պես վստահել Լևանդովսկուն, թե բաժանումը քիչ թե շատ ողջամիտ որոշում է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» տնօրենը գնացել է Լևանդովսկու տուն, որ համոզի մնալ թիմում։