«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, մերսիսայդյան ակումբին դեռևս չի հաջողվում համաձայնության գալ եգիպտոսցու հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Սալահի ներկայիս պայմանագիրը անգլիական ակումբի հետ լրանում է 2023 թվականի ամռանը, ոևից հետո վերջինս կարող ա ազատ գործակալի կարգավիճակով անվճար փոխել ակումբը։
Ըստ աղբյուրի՝ նման սցենարից խուսափելու համար «Լիվերպուլը» կարող է դիտարկել հարձակվողի տրանսֆերը ընթացիկ պատուհանի ընթացքում վաճառելու տարբերակը։
Նշվում է, որ անգլիական գրանդը կդիտարկի Սալահի հետ կապված ցանկացած առաջարկ, որի արդյունքում կարող է ստանալ նվազագույնը 60 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում։
























































