«Բավարիայի» նորեկ Սադիո Մանեն խոսել է Սենեգալում իր նկատմաբ երկրպագուների հարգանքի, ինչպես նաև իր գլխավոր երազանքի մասին։
«Երբ ես ֆուտբոլ եմ խաղում, այդ օրը Սենեգալում ոչ ոք չի աշխատում։ Դա նման է իսկական տոնի։ Բոլորը հեռուստացույցով դիտում են իմ մասնակցությամբ հանդիպումները։
Հիմա էլ նույն պատկերն է լինելու։ Այժմ բոլորը հետևելու են «Բավարիայի» մասնակցությամբ հանդիպումներին։
Այժմ իմ գլխավոր երազանքը նոր ակումբի հետ հնարավոր բոլոր տիտղոսները նվաճելն է։ Դա այն ամենն է, ինչը ամենաշատն եմ ցանկանում»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
























































