MMA-ի մարտիկ Գեղարդ Մուսասին Bellator 282 անունը կրող մրցաշարի ընթացքում պարտվել է ԱՄՆ-ն ներկայացնող Ջոնի Էբլինին։
Անկասվիլում տեղի ունեցած երեկոյի ընթացքում 30-ամյա Էբլինը 50-45, 50-45, 50-45 հաշվով առավելության է հասել 35-ամյա Մուսասիի նկատմամբ։ Այսուհետ Էբլինը համարվում է Bellator-ի նոր չեմպիոնը թեթև քաշային կարգում։
Հայկական արմատներ ունեցող Մուսասին MMA-ում անցկացրել է 59 մենամարտ՝ տոնելով 49 հաղթանակ, կրելով 8 պարտություն և մեկ մենամարտ ավարտելով ոչ-ոքի։
MMA-ից բացի Մուսասին քիքբոքսինգում անցկացրել է 8 մենամարտ՝ հաղթելով բոլոր դիմակայություններում, իսկ երեք մենամարտում առավելության է հասել նոկաուտով։