MMA-ի մարտիկ Արման Ծառուկյանը կանցկացնի իր հերթական մենամարտը։
25-ամյա հայ մարզիկը հունիսի 26-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Գամրոտի հետ։
Ծառուկյանը մինչ այս 20 մենամարտ է անցկացրել՝ տոնելով 18 հաղթանակ և կրելով 2 պարտություն։ Հայ մարզիկն այս պահին թեթև քաշային կարգում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Գամրոտն իր հերթին ունի 20 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 1 պարտություն։ Լեհ մարզիկն զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
Արդեն տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը։ Հայ և լեհ մարզիկները կշռում են 70,76 կգ։