Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ բասկետբոլի SADA CUP-ի երկրորդ հանդիպումը։
Մեկ օրով հետաձգված խաղում Իրանի հավաքականը 77-61 հաշվով հաղթեց Սիրիային։ Հանդիպման առաջին քառորդն ավարտվեց 20-20 հաշվով, իսկ մյուս երեք քառորդներում առավելությունը Իրանի կողմն էր։
Այսօր՝ ժամը 19։00-ին կմեկնարկի հերթական հանդիպումը։ Հայաստանի հավաքականը Team USA-ին հաղթելուց հետո ուժերը կչափի Իրանի Իսլամական Հանրապետության հավաքականի հետ։