Բրիտանացի բռնցքամարտիկ՝ WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին չի ցանկանում մենամարտ անցկացնել ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ։
«Ուսիկը այս շարքերն է համալրել ընդամենը մեկ մենամարտ առաջ։ Ուղղակի հնարավոր չէ նրան դնել նույն մակարդակի վրա։ Երբ սուպերծանր քաշային կարգում հանդես կգա 10-15 տարի, այդ ժամանակ կարելի է մտածել մենամարտի մասին»,- Ֆյուրիի խոսքերն է մեջբերում Boxing247-ը։
Թայսոն Ֆյուրին կարիերայի վերջին մենամարտն անցկացրել է ապրիլի 24-ին Լոնդոնում՝ մրցելով Դիլիան Ուայթի հետ, որից հետո ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։ Ուսիկն իր հերթին պատրաստվում է բրիտանացի Էնտոնի Ջոշուայի հետ կայանալիք ռևանշ մենամարտին։