«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ակնկալում է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում իր թիմում տեսնել 6 նոր խաղացողի։
The Telegraph-ի լրագրող Մեթ Լոուի տեղեկություններով՝ այդքան խաղացող է գերմանացին խնդրել ղեկավարությունից։
«Չելսին» պետք է ձեռք բերի առնվազն երկու կենտրոնական պաշտպանների՝ Ռյուդիգերին և Քրիստենսենին փոխարինելու համար: «Սևիլիայի» ֆուտբոլիստ Ժյուլ Կունդեն և «Յուվենտուսից» Մատյաս դե Լիխտը առաջնահերթ տարբերակներ են: Ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում նաև Ուսման Դեմբելեի, Ռահիմ Ստերլինգի, Բորնա Սոսայի, Նեյմարի և Ռիշարլիսոնի նկատմամբ։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Չելսին» զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Պրեմիեր լիգայում: