Արցախցի մարզիկները միջազգային մրցաշարի են մասնակցել Ղազախստանում և մեդալներ նվաճել։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան՝ 2022 թվականի հունիսի 16-24-ը Ղազախստանի Աթիրաու քաղաքում տեղի է ունեցել միջազգային կարգի մրցավար Կոշկարբայ Տաբինբաևի 4-րդ պատանեկան հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության սամբոյի հավաքական թիմը՝ մարզիչ Ազատ Անդրյանի գլխավորությամբ:
Մեր չորս մարզիկներից երեքը՝ Ալեքս Խաչատուրյանը, Վիկտոր Բալայանն ու Ալեքս Բալայանը արժանացել են բրոնզե մեդալների: