Ուկրաինայի ձյուդոյի ֆեդերացիան (FDU) հայտարարել է ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի (IJF) բոլոր մրցաշարերին չմասնակցելու որոշման մասին, քանի դեռ ռուս և բելառուս մարզիկներին չեն արգելել մրցելույթները։
«Ռուսաստանից և Բելառուսից չեզոք կարգավիճակ ունեցող մարզիկներին ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցումներին թույլատրելու համար, մենք որոշել ենք հրաժարվել Ուկրաինայի ձյուդոյի ազգային թիմերի մասնակցությունից՝ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի բոլոր մարզական միջոցառումներին»,- ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Փետրվարի 28-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն կոչ է արել միջազգային սպորտային ֆեդերացիաներին հեռացնել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին պաշտոնական մրցումներից։
Մարտի 2-ին IJF-ն չեղարկել է ձյուդոյի բոլոր մրցումները Ռուսաստանում՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով։