«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է հարձակվող Սերժ Գնաբրիի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Հարձակվողի պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։
«Մենք իսկապես ցանկանում ենք նրան թիմում պահել: Հուսով եմ՝ նա կընտրի «Բավարիան». Եթե խաղացողը չի ցանկանում խաղալ ակումբում, ապա մենք կարող ենք գտնել լուծում, որը կհամապատասխանի բոլորին»,-ասել ակումբի տնօրենը:
























































