Կիսապաշտպան Պոլ Պոգբան տեղափոխվում է «Յուվենտուս»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կողմերը պայմանագիր կնքելու համաձայնության են եկել։ Դրա մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի սկզբին։
Նշվում է, որ Պոգբան Իտալիա կժամանի երկու շաբաթից։
Հիշեցնենք՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը ՄՅՈՒ-ից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով՝ կապված պայմանագրի ժամկետի ավարտի հետ։
























































