Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում այսօր երկրորդ մեկնարկն է ունեցել մեր երկրի պատվիրակ Արթուր Բարսեղյանը: Նա 50մ. ազատ լողաոճում, 23, 46 արդյունքով, 90 մասնակիցների պայքարում գրավեց 55 –րդ տեղը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը բատերֆլայ մրցաձևում, դարձյալ 50մ. լողուղյակում, 93 մարզիկների մրցավեճում 28, 8 վայրկյան ցուցանիշով զբաղեցրել է 43 –րդ հորիզոնականը: Այդ արդյունքով մեր լողորդուհին սահմանել է անձնական ռեկորդ:
Վաղը Վարսենիկը իր ուժերը կչափի 50մ. ազատ լողաոճում: