Քրիստոֆեր Նկունկուն կշարունակի ելույթները «Լայպցիգում»։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, կողմերը նոր պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի ամառ։ Առայժմ պայմանագրի մասին այլ մանրամասներ չեն հրապարակվում։
Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում գերմանական ակումբի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 35 գոլի հեղինակ և կատարելով 19 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ Նկունկուն ճանաչվել է 2021/22 մրցաշրջանում Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։
























































