«Լիվերպուլի» նախկին հարձակվող Սադիո Մանեն, որն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել է «Բավարիա», պատասխանել է այն հարցին՝ ի՞նչ զգացողություններ ունի, երբ այլևս չի հանդիսանում անգլիական թիմի ֆուտբոլիստ.
«Անկասկած, բավականին տարօրինակ, երբ դու չես հանդիսանում նման ակումբի ֆուտբոլիստ: Ես 6 տարի եմ անցկացրել «Էնֆիլդում» և հիմա ամեն ինչ այլ կերպ եմ զգում: Հիանալի տարիներ եմ անցկացրել, պարզապես՝ անհավանական: Առաջին իսկ օրվանից ես վայելել եմ տղաների հետ մարզումները: Եվ հատկապես նման հիանալի երկրպագուների համար խաղալը:
Հիմա եկել է հրաժեշտի ժամանակը»,- սենեգալցու խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Երեկ՝ հունիսի 22-ին, «Բավարիան» հայտարարեց 30-ամյա սենեգալցի հարձակվողի տեղափոխության մասին: