«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է Սադիո Մանեի՝ «Բավարիա» տեղափոխության մասին։
«Լիվերպուլի բոլոր երկրպագուների համար սա տխուր իրականություն է։ Այո, ակումբը ձեռք է բերել Դարվին Նունյեսին, սակայն վերջինիս ժամանակ է հարկավոր հարմարվելու համար։
Մենք երաշխիք չունենք, որ Նունյեսը միանգամից սկսելու է գոլեր խփել։ Բացի դա, իրավունք էլ չունենք նրանից միանգամից պահանջել արդյունավետ ֆուտբոլ։
Մանեի հետ կապված հիանալի հիշողություններ կան։ Նա հեռացավ որպես լեգենդ և համարվում էր առանցքային ֆուտբոլիստ»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։