Լոնդոնի «Արսենալը» ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի տրանսֆերը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, «զինագործները» բրազիլացուն առաջարկել են հինգ տարվա պայմանագիր։ Հարձակվողը համարվում է մայրաքաղաքայինների գլխավոր տրանսֆերային նպատակը։
Նշվում է, որ Ժեզուսից հետո «Արսենալը» փորձելու է համալրվել նաև «Լիդսի» վինգեր Ռաֆինյայով, որի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։
25-ամյա Ժեզուսը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո, նախորդ մրցաշրջանում անցկացրած 41 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։