«Լիվերպուլի» արդեն նախկին հարձակվող Սադիո Մանեն նշել է իր սիրելի գոլը, որը խփել է մերսիսայդյան թիմի կազմում։
«Իմ ամենասիրելի գոլը «Արսենալի» դեմ խաղում էր` «Էմիրեյթսում», երբ առաջին անգամ նորամուտս նշեցի թիմում: Իմ երկրորդ սիրելի գոլը Մանուել Նոյերին խփած գնդակն է «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1 /8 եզրափակչի խաղում»,- Մանեի խոսքերն փոխանցում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մանեն այսօր պաշտոնապես ավարտին հասցրեց իր տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա»: