«Բավարիայի» գործադիր տնօրենը խոսել է թիմի նորեկ Սադիո Մանեի մասին:
«Մեզ հաջողվել է ձեռք բերել համաշխարհային մակարդակի խաղացողի։ Նա շատ արագաշարժ է, արագ և անհավանական վտանգավոր մրցակցի դարպասների մոտ: Մանեն իսկական պրոֆեսիոնալ է, դա ինձ դուր եկավ մեր բանակցությունների հենց սկզբից։ Նա ցանկանում է հաղթել և ճիշտ թիմ է եկել»,- Կանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ Սադիո Մանեի պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ նախատեսված է երեք տարով։