«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է Սադիո Մանեի տրանսֆերն իրականացնելու բանակցությունների մասին։
«Գաղափարն առաջինը ինձ մոտ առաջացավ։ Նստած էինք մեր տան այգում։ Զրուցում էի ֆուտբոլային գործիչների հետ, որոնց թվում էր Սերժ Գնաբրիի գործակալը։
Գաղտնիք չէ, որ մենք Գնաբրիի հետ բանակցում էինք պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Հենց այդ ժամանակ նրա գործակալ Բյորն Բեզեմերը առաջարկեց Մանեի տարբերակը։
Հետագայում Մանեի տանը հանդիպում տեղի ունեցավ, որին ներկա էր «Լիվերպուլի» մարզական տնօրենը։ Շատ դժվար բանակցություններ ստացվեցին, որոնց ընթացքում հիանալի աշխատեց նաև Օլիվեր Կանը»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։
























































