«Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալեն կարիերան կշարոնակի Գերմանիայում։
Ինչպես տեղեկացնում է Sky Germany-ն, 28-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի կետերն է համաձայնեցրել Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Ըստ աղբյուրի՝ «մեղուները» տրանսֆերի համար կվճարեն 35 միլիոն եվրո։ Հենց այդքան է կազմում Ալեի տրանսֆերային արժեքը։
Հարձակվողը նախորդ մրցաշրջանում ամստերդամցիների կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 34 գոլի հեղինակ և կատարելով 9 գոլային փոխանցմում։