«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն, որը բուժզննում է անցել «Բավարիա» տեղափոխվելուց առաջ, խոստովանել է, որ երկար չի մտածել գերմանական ակումբ տեղափոխվելուց առաջ.
«Երբ գործակալս առաջին անգամ ինձ ասաց «Բավարիայի» կողմից հետաքրքրության մասին, ես շատ ուրախացա: Միանգամից ինձ տեսա այնտեղ: Ինձ համար սա ճիշտ ակումբ է՝ ճիշտ պահին: Գործակալս ասաց, որ կային նաև այլ առաջարկներ, բայց ես միանգամից զգացի, որ պետք է ընտրեմ «Բավարիան»: Ինձ դուր եկավ այս ակումբի մարզական նախագիծը:
«Բավարիան» աշխարհի խոշորագույն թիմերից մեկն է, որը միշտ պայքարում է տիտղոսների համար: Այնպես որ, այստեղ գալը լավ գաղափար էր և ճիշտ որոշում»,- Մանեի խոսքերն է փոխանցում Bild-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական և գերմանական ակումբները Մանեի տրանսֆերը համաձայնեցրել են 40 մլն եվրոյի դիմաց: