Ա Սերիայի նորեկ «Մոնցան» մրցաշրջանից առաջ համալրվեց նոր ֆուտբոլիստով։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Մոնցայի» շարքերն է համալրել «Ինտերի» ֆուտբոլիստ Անդրեա Ռանոկիան։
34-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Ռանոկիան «Ինտերում» էր հանդես գալիս 2010 թվականից։
Հիշեցնենք, որ «Մոնցան», որի սեփականատերն է «Միլանի» նախկին ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին, պատմության մեջ առաջին անգամ է նվաճել Ա Սերիայի ուղեգիր։