Սթենլիի գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ եզրափակիչ սերիայի երրորդ դիմակայությունը։
Վերջին երկու մրցաշրջանների գավաթակիր «Տամպան» սեփական հարկի տակ 6-2 հաշվով առավելության հասավ «Կոլորադոյի» նկատմամբ։ Նախորդ երկու հանդիպումները անցկացվել էին «Կոլորադոյի» հարկի տակ, և երկու դեպքում էլ գործող գավաթակիրը պարտվել էր։
Առաջին խաղում «Կոլորադոն» հաղթել էր օվերթայմում, իսկ երկրորդում 7-0 հաշվով ջախջախել էր մրցակցին։ Չորրորդ հանդիպումը ևս տեղի կունենա Տամպայում։